շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ԱՄՆ-ն Ռուսաստանի ԿԸՀ անդամների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն Ռուսաստանի ԿԸՀ անդամների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի և ընտրական հանձնաժողովի այլ անդամների նկատմամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ պատժամիջոցները կապված են սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության տարածքներն ավելացնելու թեմայով իրականացրած հանրաքվեի հետ։

Պամֆիլովայից բացի՝ ցուցակներում ներառված են նաև նրա տեղակալ Նիկոլայ Բուլաևը, ԿԸՀ քարտուղար Նատալյա Բուդարինան ու ևս 15 հոգի:

  • Կիսվել: