ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտռարարել է, որ Սիրիայի ճգնաժամի միակ լուծումը խաղաղ գործընթացն է, միջազգային իրավունքի համաձայն, և ամերիկյան զորուժի դուրսբերումն այդ երկրից, գրում է parstoday.com-ը:
Երկուշաբթի օրը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է:«Այս ճգնաժամը չի կարող ավարտվել առանց Սիրիայի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության լիակատար երաշխավորման»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ դուրս բերել Սիրիայում ներկա բոլոր օտարերկրյա ուժերը, որոնք այդ երկրում ներկա են առանց առանց Դամասկոսի թույլտվության, հատկապես ամերիկյան զորուժը, որն օկուպացրել է Սիրիայի տարածքները»:
Թախթ Ռավանչին դատապարտել է վերջերս Սիրիա-Իրաք սահմանին ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարձակումը, նշելով, որ նման անօրինական գործողությունները սրում են տարածաշրջանի լարվածությունը և պետք է դադարեցվեն:
Նա նաև դատապարտել է Սիրիայի դեմ Իսրայելի անօրինական հարձակումները ՝ հավելելով, որ միջազգային հանրությունըիսրայելական ռեժիմին պետք է ստիպի դադարեցնել իր ռազմական արկածախնդրությունը: