ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են հատկացնել մինչեւ 100 մլն դոլար՝ Չինաստանին եւ կորոնավիրուսից տուժած այլ երկրներին աջակցելու համար, տեղեկացնում է Reuters-ը:

Պոմպեոն ասել է.  «Այդ պարտավորությունն ամերիկյան մասնավոր հատվածից շռայլորեն հատկացված հարյուր միլիոնների հետ մեկտեղ ի ցույց է դնում ԱՄՆ-ի հզոր առաջնորդությունը՝ ի պատասխան կորոնավիրուսի բռնկմանը»:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ կառավարության պարտավորությունը կիրագործվի առկա ֆոնդերի եւ բազմակողմանի կազմակերպությունների միջոցով:

  • Կիսվել: