չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄՆ-ն փաստացի տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ․ Պեսկով

ԱՄՆ-ն փաստացի տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ․ Պեսկով

ԱՄՆ-ն փաստացի տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի պնդումն այն մասին, որ Վաշինգտոնի տեսանկյունից Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծումն իբր «Պուտինի ռազմավարական պարտությունն է», գրել է «ՏԱՍՍ»-ը:

«ԱՄՆ-ն, անկասկած, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և նրանք այդ պատերազմն են վարում։ Այո, Դե Ֆակտո այդպես էլ կա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն են Մոսկվայի հնարավորություններն այս պատերազմում չպարտվելու համար՝ հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ն փորձում է ամբողջ աշխարհին ներքաշել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման մեջ, Պեսկովը հայտարարել է, որ պետք է «անել այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին»:

Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը չի հստակեցրել, թե որ ոլորտներում Ռուսաստանը կարո՞ղ է պատասխան պատժամիջոցներ սահմանել։

«Ես անպատասխան կթողնեմ ձեր հարցը, ես դեռ չեմ կարող որեւէ մանրամասներ հայտնել»,- ասել է նա։ 

  • Կիսվել: