հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել ի պատասխան Սիրիայում իրանական անօդաչուի հարձակման

ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել ի պատասխան Սիրիայում իրանական անօդաչուի հարձակման

Միացյալ Նահանգներն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված կազմավորումներին՝ ի պատասխան Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա նահանգում կոալիցիայի բազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հայտարարությունը փոխանցում է РИА Новости-ն։

Գերատեսչության տվյալներով՝ կոալիցիայի ռազմաբազայի սպասարկման օբյեկտի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 23-ի կեսօրին։ Արդյունքում զոհվել է մեկ ամերիկացի զինվորական, ևս վեց մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ՝ փետրվարի 26-ին, ԱՄՆ զինվորականներն ավիահարվածներ էին հասցրել նաև Սիրիայում տեղակայված Իրանի կողմից աջակցություն ստացող աշխարհազորայինների ենթակառուցվածքին։ Օդային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։ Պենտագոնը պարզաբանել է, որ հարվածները պատասխան են Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիայի ներկայացուցիչների դեմ վերջին հարձակումներին:

  • Կիսվել: