երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն հավանություն է տվել Abrams տանկերի առաջին խմբաքանակը Ուկրաինա ուղարկելուն

ԱՄՆ-ն հավանություն է տվել Abrams տանկերի առաջին խմբաքանակը Ուկրաինա ուղարկելուն

Abrams տանկերի առաջին խմբաքանակը, որը ԱՄՆ-ն տրամադրում է Ուկրաինային, հանգստյան օրերին  ուղարկման հավանություն է ստացել, և տանկերը պետք է Ուկրաինա հասնեն մինչև աշնան սկիզբը, երկուշաբթի ասել է բանակի գնումների բաժնի պետ Դագ Բուշը, տեղեկացնում է CNN-ը:

«Այժմ դրանք պետք է հասնեն Եվրոպա, իսկ հետո Ուկրաինա՝ տանկերին վերաբերող բոլոր իրերով՝ զինամթերք, պահեստամասեր, վառելիքի սարքավորումներ, վերանորոգման հզորություններ։ Այնպես որ դրանք պարզապես տանկեր չեն, այլ  ամբողջական փաթեթ, որ կցվում է դրանց: Այս ամենը դեռ ընթացքի մեջ է»,- ասել է Բուշը ճեպազրույցում։

Միացյալ Նահանգները ուկրաինացիներին տանկեր վարելու ուսուցումը սկսել է մայիսին Գերմանիայում: Ուկրաինայի համար նախատեսված 31 տանկ մի քանի ամիս շարունակ վերանորոգվում և պատրաստվում էր առաքման։

ԱՄՆ-ը զգալիորեն արագացրել է տանկերի ուղարկման ժամկետները` այս տարվա սկզբին որոշելով տրամադրել  առավել հին M1-A1 մոդելները՝ տանկի ավելի ժամանակակից տարբերակի փոխարեն:

  • Կիսվել: