երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
ԱՄՆ-ն գիտի՝ Իրանը պատրաստ չէ ճնշման ու սպառնալիքների պայմաններում նստել բանակցությունների սեղանին. Քանանի

ԱՄՆ-ն գիտի՝ Իրանը պատրաստ չէ ճնշման ու սպառնալիքների պայմաններում նստել բանակցությունների սեղանին. Քանանի

Այսօր կայացած շաբաթական մամուլի ասուլիսում, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները գիտեն, որ Իրանը պատրաստ չէ ճնշման տակ բանակցել և գնալ զիջումների, գրում է parstoday.com-ը:

Նա նշել է, որ համաձայնությունն ունի իր տրամաբանությունը և ՀԳՀԾ_ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է։

Քանանին ասել է, որ ՀԳՀԾ_ի արևմտյան անդամների, հատկապես ԱՄՆ_ի հայտարարությունների ու գործնական քայլերի միջև առկա են հակասություններ, և հատկապես Վաշինգտոնի երկակի քաղաքականությունը և միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների անտեսումը համաձայնագրի շուրջ անհարմար իրավիճակ ստեղծեցին, թույլ չտալով, որ Իրանն օգտվի համաձայնագրով նախատեսված տնտեսական շահերից։ Նա նշել է, որ այս քաղաքականությունը նաև պատճառ դարձավ, որպեսզի խոչընդոտներ առաջանան միջազգային բարդ խնդիրների լուծման հարցում։

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ սա ԱՄՆ կառավարության քաղաքականության արդյունքն է և Վաշինգտոնը պետք է պատասխանատու լինի իր գործողությունների և անպաասխանատու քայլերի համար։

Նասեր Քանանին նաև նշել է, որ Իրանը կատարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և ՀԳՀԾ_ն խախտողը եղել է ԱՄՆ կառավարությունն, իսկ եվրոպական երկրները չեն կատարել իրենց հանձնառությունները և չեն կարողացել հատուցել Վաշինգտոնի կողմից միջուկային գործարքից անօրինական դուրս գալու որոշման հետևանքները։

Նա նշել է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ՀԳՀԾ_ին։

 

  • Կիսվել: