հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն Ղազախստանին զգուշացնում է հնարավոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ն Ղազախստանին զգուշացնում է հնարավոր պատժամիջոցների մասին

Իր դեմ կիրառվող սահմանափակումները շրջանցելու հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու համար ներկայումս մեծանում է ղազախական բանկերի և ընկերությունների դեմ երկրորդային պատժամիջոցներ կիրառելու ռիսկը․ այս մասին Աստանայում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի ղեկավարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը, որը պատասխանատու է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի համար։

Նա հավելել է, որ ամերիկյան կողմը շփվում է ղազախ գործընկերների՝ կառավարության, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ բացահայտի առկա ռիսկերը, «ինչպես նաև այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցներից խուսափելու և արտահանման վերահսկողության հարցում Ռուսաստանին օգնելու հետ կապված»։

  • Կիսվել: