հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են ռազմի դաշտում հաղթել Ռուսաստանին՝ նրան ոչնչացնելու համար. Լավրով

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են ռազմի դաշտում հաղթել Ռուսաստանին՝ նրան ոչնչացնելու համար. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ցանկանում են ռազմի դաշտում հաղթել Ռուսաստանին, որպեսզի ոչնչացնեն նրան։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ արևմտյան երկրների և նրանց վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործողությունները հաստատում են ուկրաինական ճգնաժամի գլոբալ բնույթը։

«Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է՝ որպես մեր երկիրը էականորեն թուլացնելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեխանիզմ»,- ասել է Լավրովը։

Նրա կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի Դաշնության հակառակորդները «շատ բանի են պատրաստ»։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, մեկնաբանելով Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հսկայական ռեսուրսներ է ներդնում «ռուսների դեմ ռազմի դաշտում հաղթանակ տանելու» համար։

  • Կիսվել: