ԱՄՆ-ն դեմ չէ Իրանի միջուկային էներգիայի ծրագրին. Միացյալ Նահանգների փոխնախագահ
ԱՄՆ-ն դեմ չէ Իրանի միջուկային էներգիայի ծրագրին, բայց պնդում է, որ Թեհրանը ուրան չհարստացնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք կարող են ունենալ քաղաքացիական միջուկային էներգիա։ Մենք դեմ չենք դրան։ Այնուամենայնիվ, դուք չեք կարող ունենալ ուրանի հարստացման այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս միջուկային մարտագլխիկ ստանալ»:
ԱՄՆ փոխնախագահը նաև դրական է գնահատել Իրանի հետ բանակցությունների արդյունքը՝ ասելով. «Մենք շատ գոհ էինք իրանցիների արձագանքից մեր ներկայացրած որոշ թեզերին»: