ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար զենքի օգտագործման վերաբերյալ. Քիրբի
ԱՄՆ-ն չի փոխել Կիևի կողմից ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակման մոտեցումները, փոփոխությունների մասին չի հայտարարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի Վաշինգտո կատարած այցի արդյունքներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Դրա վերաբերյալ մեր մոտեցումներում փոփոխություն չկա։ Եվ ես չէի սպասի նման փոփոխություն տեսնել այսօր»,-ասել Է նա։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երկկողմ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում։
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ առաջնորդները պետք է որոշում կայացնեն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնություն խորքում արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածելու գործող արգելքը վերացնելու հնարավորության մասին։