հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ն չի հասնելու իր հակաիրանական նպատակներին. Ռոհանի

ԱՄՆ-ն չի հասնելու իր հակաիրանական նպատակներին. Ռոհանի

Իրանի իսլամական հանրապետության նախագահն անդրադառնալով Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին, ասել է. «Ամերիկացիներն անշուշտ չեն հասնելու իրենց նպատակին», գրում է parstoday.com-ը;

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, նշելով, որ ԱՄՆ-ն կարծում էր տնտեսական ճնշումներով և պատժամիջոցներով Իրանի ժողովրդին ծնկի կբերի, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է. «Ամերիկացիները ոչ միայն չեն հասել իրենց նպատակին, այլև արատավորել են իրենց հեղինակությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և նույնիսկ իրենց ժողովրդի մոտ»: 

Նշելով, որ թշնամիները լրատվական կեղծ ալիքներ ստեղծելով, քարոզչություն են իրականացնում Իրանի ժողովրդի շահերի դեմ, Ռոհանին  հստակեցրել է. «Այս լրատվամիջոցներում ու ալիքներում օրական տարբեր պատրվակներով մտահոգություններ են առաջացնում և տարբեր շուկաներում խուճապ են ստեղծում, որոնց   Իրանի ժողովուրդը համարժեք պատասխան է տալիս»:

Բարձր գնահատելով Իրանի ժողովրդին՝ թշնամու բռնի պատժամիջոցներին ու տնտեսական ճնշումներին դիմակայելու համար, ԻԻՀ նախագահն ասել է.«Չնայած պատժամիջոցների և կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված բոլոր խնդիրներին, բարեբախտաբար անցած երկու ամիսների ընթացքում երկիրը տնտեսական զարգացման ճանապարհին է գտնվել»:

  • Կիսվել: