կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով և ակտիվիստ Հաջիևի ձերբակալությամբ

ԱՄՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներով և ակտիվիստ Հաջիևի ձերբակալությամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցում կրկին անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների, մասնավորապես՝ ակտիվիստ, իրավապաշտպան Բախտիյար Հաջիևի կալանավորմանը։

Պատասխանելով հարցին, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն հետևել կոչերին և չեն ազատել Հաջիևին, այլև երկարացրել են նրա պատիժը ևս երկու ամսով, Փրայսը նշել է, որ սա այն դեպքն է, երբ իրենք ուղղակիորեն համագործակցել են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ։

«Ամբողջ աշխարհում մենք խոսում ենք համընդհանուր իրավունքների մասին։ Վերադառնալով ձեր գործընկերներից մեկի հարցին՝ խոսքի ազատության իրավունքը համընդհանուր իրավունք է, այն չի տարածվում միայն որոշ երկրների քաղաքացիների և երկրների ասոցիացիաների վրա։ Սրանք իրավունքներ են, սա սկզբունք է, որը գործում է ամբողջ աշխարհում մարդկանց վրա։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում ենք, որ համընդհանուր օրենքը վտանգի տակ է, լինի դա համակարգված, թե կոնկրետ դեպքերում, մենք չենք վարանում արտահայտել մեր մտահոգությունը։ Մենք այդ մտահոգությունները հրապարակայնորեն բարձրաձայնել ենք, ինչպես նաև մասնավոր կերպով բարձրաձայնել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»,- ասել է Փրայսը:

Հիշեցնենք, որ Հաջիևը, որը ձերբակալվել էր դեկտեմբերի 9-ին «խուլիգանության» և «դատարանի հենդեպ արհամարհանքի» մեղադրանքով, հացադուլի մեջ է ավելի քան 50 օր և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

  • Կիսվել: