երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ԱՄՆ-ն 10 մլն դոլար է առաջարկել «ռուս ցանցահենների» մասին տեղեկությունների համար

ԱՄՆ-ն 10 մլն դոլար է առաջարկել «ռուս ցանցահենների» մասին տեղեկությունների համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել ռուսական հետախուզական ծառայության վեց ներկայացուցիչների մասին տեղեկություններ հաղորդողին:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրում է նրանց ամբողջ աշխարհում մի շարք կիբերհարձակումներում ներգրավվածություն ունենալու մեջ:

Նրանք մեղադրվում են 2017 թվականին Ֆրանսիայի ընտրությունների և 2018-ին Հարավային Կորեայի Օլիմպիական խաղերի ժամանակ հաքերային հարձակումներ իրականացնելու, ինչպես նաև NotPetya վիրուսային ծրագրի գործարկման համար։ Այս վիրուսը 2017 թվականին միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել ամբողջ աշխարհի ընկերություններին: Վաշինգտոնն այս կիբերհարձակումն անվանել է «պատմության մեջ ամենակործանարաը և ծախսատարը»:

Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ ռուսական պետական ​​կառույցները ոչ մի կապ չունեն կիբերհարձակումների հետ, և որ բոլոր նման հայտարարությունները ռուսաֆոբ են և չհիմնավորված։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն վերջերս հայտնել էր, որ ցանցահենները գնալով ավելի շատ են հարձակվում Ռուսաստանի վրա Հյուսիսային Ամերիկայից, ԵՄ երկրներից և Ուկրաինայից։

 

  • Կիսվել: