ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ-ին իշխանափոխություն է անհրաժեշտ․ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ

ԱՄՆ-ին իշխանափոխություն է անհրաժեշտ․ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ

ԱՄՆ-ում իշխանափոխություն է անհրաժեշտ. հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը՝ քննադատելով Իրանի դեմ ԱՄՆ պատերազմը։

«Դոնալդ Թրամփն ու հանրապետական ծայրահեղականները Մերձավոր Արևելքում անմիտ պատերազմ են սանձազերծել։ Գազի գները բարձրանում են, միլիարդավոր դոլարներ են վատնվում, իսկ մեր երկիրն ավելի ու ավելի անապահով է դառնում։ Մեզ Ամերիկայում իշխանափոխություն է անհրաժեշտ»,- X սոցիալական ցանցում գրել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան դրա, Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

  • Կիսվել: