ԱՄՆ-ի ու ՌԴ-ի ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն անդրադարձել Ուկրաինայի խնդրին
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Ստամբուլում կայացած հանդիպմանը չեն անդրադարձել Ուկրաինայի խնդրին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ՌԻԱ Նովոստիի հետ զույցում ասել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ստամբուլում վիզային հարցերի շուրջ հանդիպում են անցկացրել համապատասխան գերատեսչությունների մակարդակով։
՛՛Կարող ենք հաստատել, որ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան գտնվում կամ գտնվել է Ստամբուլում՝ հանդիպելու համար ռուս զրուցակիցների հետ՝ երկկողմ հարցերի նեղ շրջանակի շուրջ՛՛,-նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:



