չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչները կքննարկեն իրավիճակը Կորեական թերակղզում

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հատուկ ներկայացուցիչները կքննարկեն իրավիճակը Կորեական թերակղզում

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի հարցերով հատուկ ներկայացուցիչներ Սոն Կիմը, Տակեհիրո Ֆունակոսին և Կիմ Գոնը ապրիլի 7-ին Սեուլում եռակողմ հանդիպում կանցկացնեն՝ հայտնել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լիմ Սու Սոկը։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն քաղաքական իրավիճակը Կորեական թերակղզում, Հյուսիսային Կորեայի սադրանքները և պատասխան գործողությունները՝ փոխանցում է Yonhap գործակալությունը:

Նշվում է նաև, որ ապրիլի 5-ին Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Գոնը առանձին երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: