երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր Է հավանություն տալ Ուկրաինայի օգնության համար 10 մլրդ դոլարի տրամադրմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսը մտադիր Է հավանություն տալ Ուկրաինայի օգնության համար 10 մլրդ դոլարի տրամադրմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսը պլանավորում Է հավանություն տալ սկսվող շաբաթում 10 միլիարդ դոլարի տրամադրմանն Ուկրաինային:

Այդ մասին ասված Է նամակում, որն օրենսդիրներին Է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչիների պալատի խոսակ Նեսնսի Փելոսին եւ որը տարածվել Է մարի 6-ին:
 
«(ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենի վարչակազմը պահանջել Է  Ուկրաինայի համար  հումանիտար, ռազմական եւ տնտեսական օժանդակություն 10 միլիարդ դոլարի չափով,- ասված Է ուղերձում:- Կոնգրեսը պլանավորում Է սույն արտակարգ ֆինանսավորմանը հավանություն տալ այս շաբաթ»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:
 
Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան: Դրանից ետիո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: