չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների հարցով զեկույցները խարդախ ու մոլորեցնող են. Իրան

ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների հարցով զեկույցները խարդախ ու մոլորեցնող են. Իրան

Իրանի դատակյան իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է.«ԱՄՆ-ի կողմից մարդու իրավնունքների հարցով զեկույցները խարդախ ու մոլորեցնող քայլ են», գրում է parstoday.com-ը:

Արձագանքելով տարբեր երկրներում այդ թվում Իրանում ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների 2021թ. զեկույցի հրապարակմանը, Քազեմ Ղարիբաբադին հավելել է.«Այն երկիրը, որ համաշխարհային մասշտաբով իր և աշխարհի ժողովուրդների իրավունքների ամենամեծ խախտողն է, իրավունք չունի կարծիք հայտնել այլ երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ»:

Մերժելով մարդու իրավունքների տարեկան զեկույցում Իրանի մասին հայտարարություններին, Ղարիբաբադին մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, ասելով.«2021թ. ԱՄՆ-ի հասարակությունը կրեց անարդարության ու ռասիզմի հետևանքները: Ապաստան հայցողներն ու էմիգրանտները ենթարկվեցին զանգվածային բռնության, ժողովրդի նկատմամբ ոստիկանության խտրական վերաբերմունքը շարունակվեց ու նույնիսկ ավելի ծավալվեց, կալանավորների իրավուքները առավել քան երբևէ խախտվեցին և անօթևանների թիվն ավելացավ»:

Իրանի դատական իշխանության միջազգտային հարցերով տեղակալը հստակեցրել է.«Որոշ երկրների դեմ բռնության և դաժան ու անմարդկային պատժամիջոցների կիրառումը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության բացահայտ ցուցանիշներից մեկն է»:

  • Կիսվել: