երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՄՆ-ի հավատարմությունը Թրամփի քաղաքականությանը խոչընդոտում է բանակցություններում ընդունելի առաջընթացը. Ռայիսի

ԱՄՆ-ի հավատարմությունը Թրամփի քաղաքականությանը խոչընդոտում է բանակցություններում ընդունելի առաջընթացը. Ռայիսի

ԱՄՆ-ի գործող կառավարության հավատարմությունը երկրի նախկին վարչակազմի քաղաքականությանը բանակցություններում ընդունելի առաջընթացի համար գլխավոր խոչընդոտն է: Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ փոխանցում է IRNA գործակալությունը:

Նա նշել է, որ անկախ միջուկային գործարքից՝ Իրանը պատրաստ է բարձրացնելու իր հարաբերությունների մակարդակն ու խորացնելու համագործակցությունն այլ պետությունների, այդ թվում՝ Ճապոնիայի հետ:

Իրանական կողմն ընդգծել է, որ արդեն ութ փուլով անցած բանակցությունները մոտենում են ավարտին, և դրան զուգահեռ՝ Վիեննայում ԱՄՆ պատվիրակությունը նկատելիորեն ակտիվացել է՝ առանձին հանդիպումներ անցկացնելով Ռուսաստանի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ:

  • Կիսվել: