երեքշաբթի, հուլիս 21
21 / 7 / 2026
ԱՄՆ-ի հարվածները հիշեցնում են «Իսլամական պետության» ահաբեկիչների գործողությունները․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հարվածները հիշեցնում են «Իսլամական պետության» ահաբեկիչների գործողությունները․ Իրանի ԱԳՆ

Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ այլ թիրախների ուղղությամբ ԱՄՆ հարվածները նման են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Չաբահարի դիտաշտարակներին, ինչպես նաև կամուրջներին ու էլեկտրակայաններին հասցված հարվածները հիշեցնում են «Իսլամական պետություն» խմբավորման իրականացրած գործողությունները», — ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։

  • Կիսվել: