ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը վաղուց փակուղի է մտել․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը վաղուց փակուղի է մտել․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ը հունվարի 30-ին ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկվել ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ բուն կազմակերպության նկատմամբ:  Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հաստատմամբ պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա։

«Պարոն Սալեհին առաջնակարգ գիտնական է ու քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի հուսահատության հետ եւ ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա»,- ասված է Մուսավիի հայտարարության մեջ։ Նա դատապարտել է պատժամիջոցները և նշել, որ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը «վաղուց փակուղի է մտել»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունվարի 30-ին հայտարարել է, որ Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար: 

 

  • Կիսվել: