հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն է կատարել Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տանը

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն է կատարել Ադրբեջանի հետ կապված կոնգրեսականի տանը

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն է կատարել դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուեյարի տանը և Տեխասի նրա նախընտրական շտաբում՝ Ադրբեջանին և ամերիկացի մի քանի գործարարների վերաբերող լայնածավալ դաշնային հետաքննության շրջանակներում: Այս մասին հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Քուեյարը, որ ներկայացնում է Տեխասի 28-րդ կոնգրեսական շրջանը, Կոնգրեսում աշխատում է 2005 թ.-ից: Վերջին տարիներին եղել է  Կոնգրեսի՝ Ադրբեջանի հետ բարեկամական խմբի համանախագահը և բազմիցս հանդիպել է Ադրբեջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ։

Գործակալության տվյալներով՝ Քուեյարի օգնականը հայտնել է, որ կոնգրեսականը պատրաստ է համագործակցելու հետաքննության հետ:

  • Կիսվել: