Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է. Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան ներկայացրել է ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը, այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
«Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը 63 կգ քաշային կարգի նոր առաջատարն է: Կարենն առաջադիմել է 39 տեղով:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը 87 կգ քաշային կարգի 4-րդ հորիզոնականում է: Թադևոսյանը բարձրացել է 32 հորիզոնական:
Աշխարհի փոխչեմպիոն Վազգեն Թևանյանը 65 կգ քաշային կարգի 3-րդ համարն է: Նա առաջադիմել է 32 տեղով:
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պահպանել է 2-րդ հորիզոնականը»,- նշված է հայտարարության մեջ:



