շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ ֆինանսների նախարարը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ, տեղեկացնում է Axios-ը:

Նա նշել է, որ Վաշինգտոնը «չի վարանի տնտեսական պատիժ սահմանել»՝ ի պատասխան Իսրայելի վրա աննախադեպ հարձակման։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ռազմական զսպվածություն ցուցաբերել, սակայն տնտեսական ոլորտում վարչակազմը պատրաստակամություն է ցուցաբերում հակահարված տալ Իրանին։

Նշվում է, որ Յելենը ճնշում կգործադրի այլ երկրների ֆինանսների նախարարների վրա, որոնք այս շաբաթ կայցելեն ԱՄՆ՝ ԱՄՀ ամենամյա գարնանային հանդիպումներին: «Նախարարությունը չի վարանի աշխատել մեր դաշնակիցների հետ՝ օգտագործելու մեր պատժամիջոցային ներուժը և շարունակելու խափանել իրանական ռեժիմի չարամիտ և ապակայունացնող գործունեությունը։ Իրանի և նրա պրոքսիների հարձակումն ընդգծում է գանձապետարանի աշխատանքի կարևորությունը՝ օգտագործելու մեր տնտեսական գործիքները Իրանի չարամիտ գործունեությանը հակազդելու համար»,-իր ելույթում ասել է Յելենը:

  • Կիսվել: