շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ամերիկացի շատ գործիչներ իրենց խղճի հետ «լավ չեն»․ Լավրովը մեկնաբանել է Բայդենի խոսքերը Պուտինի մասին

Ամերիկացի շատ գործիչներ իրենց խղճի հետ «լավ չեն»․ Լավրովը մեկնաբանել է Բայդենի խոսքերը Պուտինի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ», վկայում է այն մասին, որ շատ ամերիկացի քաղաքական գործիչներ խղճի հետ «լավ չեն», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Շատ ամերիկացի քաղաքական գործիչներ, ովքեր հայտնի պատրվակներով կանգնած են եղել իրաքյան պատերազմի ակունքներում, որոնք ոչնչացրել են Լիբիան` ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, որոնք ներխուժել են Սիրիա, այդ քաղաքական գործիչները լավ չեն խղճի հետ»,-նշել է Լավրովը։
 
Լավրովը նաև ընդգծել է, որ «մեզ առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչպես է ռուս ժողովուրդը նայում այս իրավիճակին, ինչպես և ցանկացած այլ իրավիճակին»:

  • Կիսվել: