չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ամերիկացի լրագրող Գրանտ Ուոլի սիրտը կանգ է առել 2022 թվականի աշխարհի առաջնությունը լուսաբանելիս

Ամերիկացի լրագրող Գրանտ Ուոլի սիրտը կանգ է առել 2022 թվականի աշխարհի առաջնությունը լուսաբանելիս

Ամերիկյան CBS Sports-ի լրագրող Գրանտ Ուոլը մահացել է Քաթարում Աշխարհի առաջնությունը լուսաբանելիս։ Դեկտեմբերի 9-ին հաղորդում է CBS News-ը։

Նշվում է, որ Վալը գիտակցությունը կորցրել է մարզադաշտում՝ Արգենտինայի ու Հոլանդիայի հավաքականների քառորդ եզրափակիչ հանդիպման ժամանակ։ Սակայն բժիշկներին չի հաջողվել նրան վերակենդանացնել։

TMZ Sports-ի փոխանցմամբ՝ լրագրողը մահացել է սրտի կաթվածի հետևանքով։

Միևնույն ժամանակ, Ուոլի ընտանիքը համաձայն չէ մահվան նշված պատճառի հետ։ Նրա եղբոր՝ Էրիկի խոսքով՝ լրագրողը լիովին առողջ է եղել։

Մահացածի եղբայրն իր համոզմունքն է հայտնել, որ Գրանտ Ուոլը կարող էր սպանվել։ Նա նշել է, որ մահից մի քանի օր առաջ լրագրողին բերման են ենթարկել ծիածանով շապիկ հագնելու համար։

«Իմ անունը Էրիկ Ուոլ է: Ես Գրանտ Ուոլի եղբայրն եմ: Եղբայրս առողջ էր։ Նա ինձ ասաց, որ սպանության սպառնալիքներ է ստացել։ Չեմ հավատում, որ եղբայրս հենց նոր է մահացել։ Ես կարծում եմ, որ նա սպանվել է: Եվ ես պարզապես խնդրում եմ ցանկացած օգնություն»,- ասել է Էրիկ Ուոլն իր Instagram-ում տեսաուղերձում:

  • Կիսվել: