հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄԷ-ն դավաճանեց իսլամական աշխարհին ու Պաղեստինին. ԻԻՀ առաջնորդ

ԱՄԷ-ն դավաճանեց իսլամական աշխարհին ու Պաղեստինին. ԻԻՀ առաջնորդ

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության քայլը դավաճանություն է իսլամ աշխարհի, արաբական աշխարհի, տարածաշրջանի երկրների և պաղեստինյան հարցի նկատմամբ». գրում է parstoday.com-ը:

Այսօր կայացած կրթության ու դաստիարակության թեմայով 34-րդ նստաշրջանում, Իրանի կրթության նախարարի, փոխնախարարների և կրթական գերատեսչության տնօրենների ու ղեկավարների հետ տեսահանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄԷ-ի և Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորմանը, Այաթոլլահ Խամենեին նշել է.«Այս իրավիճակը երկար չի տևի, բայց դրա խարանը կմնա նրանց ճակատներին, ովքեր մոռացել են Պաղեստինի օկուպացիան և այս երկրի ժողովրդի տեղահանությունը և սիոնիստների ոտքը բացել են տարածաշրջանում»:

Ցավ հայտնելով իսլամ աշխարհի ու տարածաշրջանի շահերի դեմ ուղղված գործողություններում Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ղեկավար կազմում գտնվող սիոնիստ գործակալների հետ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության համագործակցության կապակցությամբ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է. «Հուսով ենք ԱՄԷ-ը կգիտակցի իր արածը ու կհատուցի դրա համար»:

Իր ելույթի այլ հատվածում խոսելով այն մասին, որ Արևմուտքը ցանկանում էր ներթափանցել տարածաշրջանի որոշ երկրների կրթական ու դաստիարակչական ոլորտ արևմտյան կենսակեպրը պարտադրելու նպատակով, որի վառ ապացույցը «2030 փաստաթուղթն» է, Այաթոլլահ Խամենեին նշել է.«Այսօր Արևմուտքի հասարակական փիլիսոփայությունը ձախողվել է նույնիսկ արևմուտքում և նրա կոռումպացված դրսևորումները նկատելի են Հոլիվուդից մինչև Պենտագոն»:

Կարևորելով թշնամու ազդեցության նկատմամբ զգոնությունը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Թշնամին մտադիր է այն նպատակը, որ զինվորականի միջոցով չի կարողանում իրականացնել, 2030 փաստաթղթի նման միջոցներով պատրաստել այնպիսի մարդիկ, որոնք կմտածեն իր նման և կիրականացնեն նրա հետապնդած նպատակները և այդպիսով ենթահող կստեղծեն ժողովուրդներին թալանելու համար»:

Նշելով, որ այս տարի Մոհառռամ ամսի առաջին 10 օրերին Իրանի ժողովրդի սգո արարողությունը երկրի պատմության մեջ շատ կարևոր իրադարձություն էր, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Չնայած կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակություններին, ժողովուրդը, ողբասացները, իմամ Հուսեյնի նահատակության տարելիցին նվիրված արարողության կազմակերպիչները պահպանելով առողջապահական ցուցումները,վեհաշուք հոգևոր արարողություններ կատարեցի ,ինչի համար ի սրտե շնորհակալություն եմ հայտնում սիրելի սգավորներին:

 

  • Կիսվել: