շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ամբողջ Սուդանը զրկվել է էլեկտրամատակարարումից

Ամբողջ Սուդանը զրկվել է էլեկտրամատակարարումից

ՀԷԿ-ում գրանցված խափանումների պատճառով Սուդանի ամբողջ տարածքում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով al-Rakoba թերթին։
«Մերուի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով ամբողջ Սուդանը հոսաքազրկվել է»,- նշում է պարբերականը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ երկրի հյուսիսում գտնվող ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա է մատակարարում գրեթե ամբողջ երկրին, միայն որոշ քաղաքներ են ՋԷԿ-ի հաշվին էներգիա ստանում:

  • Կիսվել: