Ալյասկա այցը ժամանակին էր և շատ օգտակար. Պուտինը Կրեմլում խորհրդակցություն է անցկացնում Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ
Ռուսաստանն ավելի շուտ կցանկանար հասնել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այս պահին Կրեմլում խորհրդակցություն է հրավիրել Ալյասկայի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։
Նա նշել է, որ Թրամփի հետ քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի պատճառները:
՛՛Թրամփի հետ զրույցն անկեղծ էր և բովանդակալից, այն մոտեցնում է անհրաժեշտ լուծումներին:
Ռուսաստանը հարգում է Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կցանկանար խաղաղ ճանապարհով լուծել Ուկրաինայի ճգնաժամը՛՛,-ասել է ՌԴ նախագահը և ընդգծել, որ Ալյասկա իր այցը ժամանակին էր և շատ օգտակար:
Տեսանյութը՝ այստեղ:


