չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալմաթիում ևս մեկ բարձրաստիճան ոստիկան է մահացած հայտնաբերվել

Ալմաթիում ևս մեկ բարձրաստիճան ոստիկան է մահացած հայտնաբերվել

Ալմաթիում մահացել է Ղազախստանի Թուրքսիբսկի շրջանի ոստիկանական վարչության փոխղեկավար, գնդապետ Թանաթ Նազանովը:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին տեղեկությունը հաստատել են Քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունից: Պաշտոնական տեղեկություններով՝ Նազանովի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, և նա մահացել է աշխատավայրում:

Ոստիկանությունից հայտնել են, որ գնդապետը ողջ կյանքում աշխատել է օպերատիվ ստորաբաժանումներում, ավելի վաղ ղեկավարել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում ինքնասպան է եղել Ժամբիլի մարզի ոստիկանության բաժնի պետ, 59-ամյա գեներալ Ժանաթ Սուլեյմենովը: Երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել: Այսօր ավելի վաղ Նուր-Սուլթանի իր տան բակում մահացած են հայտնաբերել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գլնդապետ Ազամատ Իբրաևին:

  • Կիսվել: