հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիր

Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում կստորագրվի արժութային կարգավորման համաձայնագիր

Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները համաձայնագիր կստորագրեն արժութային հարաբերությունների կարգավորման համակարգված մոտեցումների մասին, հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։
Ալմաթիում փետրվարի 2-3-ին տեղի կունենա միջկառավարական խորհրդի հերթական նիստը և Digital Almaty-2023 «Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» միջազգային համաժողովը։
 
«Հանդիպման օրակարգն ընդգրկում է առևտրատնտեսական համագործակցության լայն շրջանակ, տեխնիկական կարգավորումը, ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգը և այլ նմանատիպ թեմաներ»,- ճեպազրույցում ասել է Սմադիարովը։
 
Նա հավելել է, որ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի վարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։
Միջոցառմանը հրավիրված են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների ներկայացուցիչները, ԱՊՀ գլխավոր քարտուղարը և Եվրասիական զարգացման բանկի ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ղեկավարները:
 

  • Կիսվել: