Ալիևը հույս է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երկրի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:
Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցները, ինչպես նաև անցյալ տարի Կոպենհագենում իրենց հանդիպումը թույլ են տալիս խոսել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների պատմության մեջ նոր դարաշրջանի մասին:
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ:



