շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ալիևը ևս ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Ալիևը ևս ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «Պուլկովո-2» օդանավակայանում Ալիևին դիմավորել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն և այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ժամանել է Սանկտ Պետերբուրգ։

  • Կիսվել: