հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալիևի նստավայրի մոտ 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները ցույց են անցկացնում

Ալիևի նստավայրի մոտ 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները ցույց են անցկացնում

Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում, տեղեկացնում է ՛՛Թուրանը՛՛:

Նշվում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են գնահատել իրենց մասնակցությունը մարտական գործողություններին՝ տրամադրելով հատուկ կարգավիճակ և շքանշան:

Հաղորդվում է նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն ասել է. ՛՛Մենք բոլորս զինծառայողներ ենք։ Մեզ զրկում են վետերանների իրավունքներից, մեզ չեն տվել կոչում, շքանշան։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք գերագույն հրամանատարին ուղարկած նամակներում՛՛:

  • Կիսվել: