ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայելու թշնամիների ցանկացած սպառնալիքի

Իրանի զինված ուժերը պատրաստ են դիմակայելու թշնամիների ցանկացած սպառնալիքի

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ մայոր Մոհամմադռեզա Աշթիանին հայտարարել է, որ Իսլամական հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են թշնամիների ցանկացած սպառնալիքին դիմակայելու համար: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, գրում է parstoday.com-ը:

Գեներալ մայոր Մոհամմադ Ռեզա Աշթիանին երեքշաբթ օրը Իրանի Սպահան քաղաքում   ռազմաօդային ուժերի կողմից ընթացող  «Ֆադայանե հարիմե վելայաթ» (Վիլայաթի տարածքի ֆիդայիներ) զորավարժության շրջանակում նշելով, որ այս զորավարժության կարևորագույն ուղերձն Իրանի Զինված ուժերի պատրաստվածության ցուցադրությունն է, ասել է.«Թշնամիները քաջ գիտակցում են, որ Իրանի Զինված ուժերն անհրաժեշտության դեպքում ներկա են գտնվում բոլոր ասպարեզներում և  արժանապատվորեն կատարում  իրենց վստահված պարտականությունն ու առաքելությունը»:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հավելել է.«Այս զորավարժության ընթացքում Իրանի պաշտպանության և  Զինված ուժերի աջակցման նախարարության կողմից նախագծված ու արտադրված նոր զինտեխնիկան  կիրառվել է օդաչուների կողմից, իսկ ռումբերն ու հրթիռները հարված են են նախատեսված թիրախներին»:

Զորավարժությունը կտևի հինգ օր:   

  • Կիսվել: