երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Աղոթում ենք նրանց ավտանգության համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Աղոթում ենք նրանց ավտանգության համար․ Ադրբեջանի ԱԳՆ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարարի և այլ պաշտոնական անձանց ուղղաթիռի կործանման լուրը խորը մտահոգել է մեզ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Հուսով ենք և աղոթում ենք նրանց անվտանգության համար, մինչ փրկարարները փորձում են հասնել դեպքի վայր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն իր հերթին է հայտարարում՝ «Ադրբեջանը՝ որպես բարեկամական և եղբայրական ժողովուրդ, պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահն էր արձագանքել իրանցի պաշտոնակցին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերին, որը տեղի է ունեցել իր հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

 Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

  • Կիսվել: