Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր
Աֆղանստանի Բամյան քաղաքում գտնվող շուկայի տարածքում երկու առանձին պայթյունների հետևանքով նախնական տվյալներով 14 մարդ է զոհվել, կան 45-ից ավելի վիրավորներ, տեղեկացնում է IHA-ը՝ հղում անելով աֆղանական լրատվամիջոցներին:
Նահանգապետ Լատիֆ Ազիմին իր հայտարարության մեջ նշել է, որ պայթյունները տեղի են ունեցել մարդաշատ վայրում՝ քաղաքի շուկայում, շատ կարճ ինտերվալներով, տեղական ժամանակով ժամը 16։30-ին։
Նրա հավաստմամբ՝ վիրավորներին տեղափոխել են մարզային հիվանդանոց:
Քանի որ պայթյունը մեծ խուճապ է առաջացրել Բամյանում և հարակից բնակավայրերում, անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը ՝ նախազգուշական միջոցառումների համար: Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: