Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությանը։

Ըստ նրա, «Արևմուտքը Հայաստանին վերաբերվում է միայն որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք և շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրելու՝ Մոսկվայի և Երևանի առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող բոլոր ուժերից»։

«Տասնամյակներով ձևավորված երկրի կապերի խզումից բխող անխուսափելի ծանր հետևանքները շարքային քաղաքացիների համար ԵՄ-ին բացարձակապես չեն հետաքրքրում», - ասել է Մեդվեդևը։