Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է որոտացել
Թուրքիայի Նիղդե նահանգում հրավառության արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Նիղդեի նահանգապետ Նեդիմ Աքմեշը հայտնել է, որ ևս մեկ տուժած գտնվում է ծանր վիճակում, իսկ մի քանի աշխատակիցներ ստացել են թեթև վնասվածքներ։
Պայթյունից հետո բռնկված հրդեհն արդեն մարվել է։ Դեպքի պատճառները դեռևս պարզվում են։
Ըստ աղբյուրի՝ նույն արտադրամասում 2018 թվականին նույնպես պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր երկու մարդ։



