երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
ԱԱ-2026. Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը

ԱԱ-2026. Խմբային փուլն ավարտված է. հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերն ու խաղացանկը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլը։ Հայտնի են փլեյ-օֆֆ դուրս եկած բոլոր 32 հավաքականները և 1/16 եզրափակիչի ամբողջական ցանցը։

Խմբային փուլի արդյունքներով պայքարը շարունակելու իրավունք են ստացել նաև 3-րդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերը.

Շվեդիա, Գանա, Էկվադոր, Բոսնիա և Հերցեգովինա, Պարագվայ, Սենեգալ, Ալժիր և Կոնգոյի ԴՀ:

Փլեյ-օֆֆի մեկնարկը կտրվի արդեն այսօր՝ հունիսի 28-ին։ Առաջին խաղում, որը կկայանա Լոս Անջելեսում, կմրցեն ՀԱՀ-ի և Կանադայի հավաքականները։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան փլեյ-օֆֆը կսկսի հուլիսի 4-ին՝ Մայամիում մրցելով Կաբո-Վերդեի դեմ, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը հուլիսի 2-ին կհանդիպի Ավստրիային։

1/16 եզրափակիչի ամբողջական խաղացանկը
(Ժամերը նշված են Երևանի ժամանակով)

Հունիսի 28

23:00 | ՀԱՀ – Կանադա (Լոս Անջելես)

Հունիսի 29

21:00 | Բրազիլիա – Ճապոնիա (Հյուսթոն)

Հունիսի 30

00:30 | Գերմանիա – Պարագվայ (Բոստոն)

05:00 | Նիդերլանդներ – Մարոկկո (Մոնտերեյ)

21:00 | Կոտ դ’Իվուար – Նորվեգիա (Դալաս)

Հուլիսի 1

01:00 | Ֆրանսիա – Շվեդիա (Նյու Ջերսի)

05:00 | Մեքսիկա – Էկվադոր (Մեխիկո)

20:00 | Անգլիա – Կոնգոյի ԴՀ (Ատլանտա)

Հուլիսի 2

00:00 | Բելգիա – Սենեգալ (Սիեթլ)

04:00 | ԱՄՆ – Բոսնիա և Հերցեգովինա (Սան Ֆրանցիսկո)

23:00 | Իսպանիա – Ավստրիա (Լոս Անջելես)

Հուլիսի 3

03:00 | Պորտուգալիա – Խորվաթիա (Տորոնտո)

07:00 | Շվեյցարիա – Ալժիր (Վանկուվեր)

22:00 | Ավստրալիա – Եգիպտոս (Դալաս)

Հուլիսի 4

02:00 | Արգենտինա – Կաբո-Վերդե (Մայամի)

05:30 | Կոլումբիա – Գանա (Կանզաս Սիթի)

  • Կիսվել: