երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Աֆղանստանի Պակտիա նահանգում թալիբներն արգելել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Աֆղանստանի Պակտիա նահանգում թալիբներն արգելել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանի արևելյան Պակտիա նահանգում կորոնավիրուսի դեմ պատվաստումն արգելելու մասին, հայտնել է աֆղանական Shamshad հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ  Պակտիա նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալայաթ Խան Ահմադզայը լրագրողներին հայտնել է, որ անցած շաբաթ այդ տարածաշրջանը գրաված թալիբներն արգելել են պատվաստումը նահանգի տարածաշրջանային հիվանդանոցում:

Ինչպես պատմել է բժիշկը՝ պատվաստումների բաժանմունքը փակվել է արդեն առնվազն երեք օր, և այցելուներին ասում են, որ պատվաստանյութն արգելված է:

 

 

 

  • Կիսվել: