ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր

Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, պայթյունից հետո լսվել են կրակոցներ, տեղեկացնում է Agence France-Presse-ը։

Նշվում է, որ զոհերից շատերը եղել են արտաքին գործերի նախարարության կամ երկրի ժամանակավոր կառավարության մշակույթի ու տեղեկատվության նախարարության աշխատակիցներ։

Զոհվածների թվում են եղել նաև «Թալիբան» շարժման երեք անդամ: Թալիբների ներկայացուցիչն ասել է, որ մահապարտ ահաբեկիչը փորձել է մտնել նախարարության շենք, անվտանգության աշխատակիցները, սակայն նրան կանգնեցրել են, որից հետո զինված տղամարդը պայթյուն է իրականացրել։

  • Կիսվել: