շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Աէրոֆլոտը» դադարեցրել է դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը

«Աէրոֆլոտը» դադարեցրել է դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը

«Աէրոֆլոտը» դադարեցրել է դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը, բացառությամբ շաբաթական երկու թռիչքի: Այս մասին լրագրողներին հայտնել է ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը:

«Ճանապարհորդությունը միշտ պլանավորվում է մեկ շաբաթ առաջ, երբեմն ամիսներ առաջ: Մենք դադարեցրել ենք վաճառքը և չեղյալ հայտարարել դեպի Թուրքիա բոլոր թռիչքները հունիս ամսվա համար, բացառությամբ շտաբի թույլատրած շաբաթական երկու թռիչքի»,-ասել է Դեմինը։

Ավիափոխադրողի ներկայացուցիչը պարզաբանել է նաև, որ հենց «այլ լուծումներ հայտնվեն», ավիաընկերությունը կկարողանա վերանայել ժամանակացույցը և ավելացնել թռիչքների քանակը:

  • Կիսվել: