շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտի վրա հարձակումը

ԱԷՄԳ-ն հաստատել է Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտի վրա հարձակումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է Իրանում իրավիճակին և ճառագայթման մակարդակի հարցով կապի մեջ է երկրի իշխանությունների հետ։ Գրոսսիի այս հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության X-ի միկրոբլոգում։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հետևում է Իրանում ստեղծված՝ խորը մտահոգություն առաջացնող իրավիճակին։ Գործակալությունը կարող է հաստատել, որ հարձակման թիրախում է եղել Նաթանզի միջուկային օբյեկտը։ ՄԱԳԱՏԷ-ն ճառագայթման ընթացիկ մակարդակի հարցով կապի մեջ է իրանական իշխանությունների հետ։ Մենք նաև կապ ենք պահպանում երկրում մեր տեսուչների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: