ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել. Քազեմի

Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել. Քազեմի

Թուրքիան ու Ադրբեջանը, որոշ այլ ուժերի աջակցությամբ ամեն գնով փորձում են բացել Զանգեզուրի միջանցքը, ինչը բոլորովին կապ չունի հրադադարի համաձայնագրի հետ, քանի որ այս համաձայնագրում բառ անգամ չկա այդ մասին։ Այս մասին Իրանի Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վերլուծաբան Ահմադ Քազեմին։

Քազեմին հավելել է՝ Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել և մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, նաև զսպել Չինաստանն ու Ռուսաստանը և հարվածել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:

Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին ընդգծել է՝ պատմության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» կոչվող հասկացություն գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի:

Նշենք, որ իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին ազգությամբ թուրք է, սակայն նա հայտնի է իր հայամետ հայացքներով։

  • Կիսվել: