ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին. ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար

Ադրբեջանը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին. ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար

Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, իսկ Ադրբեջանը պետք է լիովին համագործակցի Խոշտանգումների դեմ կոմիտեի հետ։ Այս մասին սոցցանցի ի էջում գրել է ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իհարկե, չի կարող շանտաժի ենթարկվել։ Պայմանները բավականաչափ պարզ են»,-ընդգծել է նա։

Շվաբեն նաև հավելել է, որ Ադրբեջանը պետք է համապատասխանի ԵԽԽՎ բոլոր կանոններին՝ առանց «եթե»-ների և «բայց»-երի:

  • Կիսվել: