շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը». Բայրամովը` ԵՄ ներկայացուցչին

«Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը». Բայրամովը` ԵՄ ներկայացուցչին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյի հետ։ Կողմերը կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ «Ադրբեջանը պատրաստակամ է վերացնել լարվածությունը»։

Կողմերն ընդգծել են լարվածությունը քաղաքական ու դիվանագիտական ուղիներով լուծելու կարևորությունը։

  • Կիսվել: