չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ» և ընդդեմ Հայաստանի միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնել

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ» և ընդդեմ Հայաստանի միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնել

Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «անտառներ հատելու և Կովկասյան լեռներն աղտոտելու մեջ»։ Այդ երկիրը Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում սկսել է միջպետական արբիտրաժային վարույթը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այն որակել են «պատմական»։ APA-ն հայտնում է, որ «սա նպատակ ունի պատասխանատվության ենթարկել Հայաստանին Ադրբեջանի շրջակա միջավայրի և կենսաբազմազանության լայնածավալ ոչնչացման համար՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարիների ընթացքում»:

Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայաստանը զանգվածաբար հատել է անտառները և պատասխանատու է Կովկասյան լեռներում աղտոտման համար, ինչի հետևանքով վայրի բնության շուրջ 500 տեսակ հայտնվել է ռիսկի տակ»։

  • Կիսվել: