ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ադրբեջանը հակադարձել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանը հակադարձել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանն այսօր հակադարձել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման առթիվ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն անհիմն է որակել Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կլեր Լեժանդրի նախօրեին հնչեցրած քննադատական պնդումները։

«Լեժանդրի հայտարարությունները, որ վերաբերում էին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին անցակետ տեղադրելուն, միանգամայն անհիմն են։ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելու լեգիտիմ իրավունք ունի։ Որևէ հիմք չկա պնդելու, թե այդ քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը, որևէ միջազգային փաստաթղթի դրույթներին կամ էլ դատարանի որոշմանը», - հայտարարել է Հաջիզադեն։

  • Կիսվել: